Երեխայի հետ թանգարանում

1․ Ֆոտոխցիկ տանք երեխային

Երեխային կարող եք ֆոտոխցիկ տալ, որպեսզի ՆԿԱՏԻ և ՆԿԱՐԻ գեղեցիկը։ Երախան տեսնում է, թե մեծահասկաները որքան հաճախ են նկարում և մեծ ցանկություն է ունենում կրկնօրինակելու։ Ֆոտոխցիկ կամ հեռախոս (նկարելու համար) տալով՝ երեխային չենք զրկի մեծահասակներին կրկնօրինակելու մեծ ցանկությունից, կտանք հնարավորություն նկատելու գեղեցիկը, իսկ հետագայում նաև վերհիշելու օրվա տեսածն ու տրամադրությունը։

2․ Բաց հարցեր ուղղենք ցուցանմուշի վերաբերյալ

Թանգարանում կարևոր է ուղղել հարցեր, որոնք չեն ենթադրում «այո» կամ «ոչ» պատասխան, այլ երևակայելու և վերլուծելու հնարավորություն են տալիս։ Օրինակ․

  • Ի՞նչ ես կարծում, ինչի մասին է աշխատանքը
  • Ինչպե՞ս ես զգում քեզ, երբ նայում ես տվյալ ցուցանմուշին
  • Ի՞նչն ես ավելի հավանում, իսկ ինչը՝ ոչ։ Ինչու՞։
  • Ի՞նչ է հիշեցնում ցուցանմուշը։
  • Ի՞նչ ես կարծում, ինչ է ցանկացել մեզ փոխանցել արվեատսգետն այս աշխատանքի միջոցով։

3․ «Ես կարծում եմ»

Հաճախ օգագործեք «ես կարծում եմ», «ես նկատեցի» արտահայտությունները և երեխան կշարունակի ընդօրինակել, երևակայել։

Օրինակ․

«Ես կարծում եմ, նկարիչն այս նկարը պատկերելիս օգտագործել է բավականին մեծ վրձին», «Նկատեցիր, որ բավականին մուգ գույներ է օգտագործել նկարիչը»։ Այս մոտեցմամբ երեխային կսովորեցնեք նկատել մանրուքները, հասկանալ նկարելու գործընթացը։

4․ Զարգացրե՛ք արվեստի մասին բառապաշարը

Խոսեք ինչն առավել սիրեցիք և ինչու։ Արվեստի գործի վերաբերյալ ձեր վերլուծությունը կօգնի երեխային զարգացնել արվեստի աշխատանքի մասին խոսելու բառապաշարը։ «Ես հավանեցի աշխատանքը, քանի որ այն գեղեցիկ է» արտահայտությունից երեխային օգնեք անցնել անդին․ անհրաժեշտ է ավելի մանրամասն խոսել և ներկայացնել, թե ինչու սիրեցիք աշխատանքը կամ հակառակը՝ կոնկրետ օրինակներով։ Զարգացրե՛ք արվեստի բառապաշրը՝ օգտագործելով բառեր սեփական վերլուծություններում։

Օրինակ՝

  • Վրձնահարված
  • Աբստրակտ
  • Ռեալիզմ
  • Ինքնանկար
  • Ռեալիզմ
  • Համաչափություն
  • Հակադրություն
  • Լանդշաֆտ և այլն

5․ Կրկնօրինակե՛ք արվեստի աշխատանքի դիրքը

Երեխայի հետ խաղի միոջոցվ կարող եք կրկնօրինակել նկարում պատկերված հերոսի կամ արձանի դիրքը։ Երեխան հատկապես կուրախանա, երբ իրեն նկարեք նույն դիրքով՝ արվեստի աշխատանքը ֆոնին։ Երբ տուն հասնեք, ուսումնասիրեք, թե արդյոք նման է երեխան կրկնօրինակել։ Կարող եք նաև երեխային տալ հնարավորություն՝ նկարելու ձեզ նույն դիրքով։ Սա երեխաների համար ամենասիրելի և ուրախ խաղերից է։

6. Տանք նկարչական ալբոմ

Ամեն երեխայի պայուսակում առանձին նկարչական ալբոմ ունեցեք․ երեխաները սիրում են արտանկարել։ Սարյանի նկարներն ուսումնասիրելիս, օրինակ, կարող եք ասել․ «Արի՛ փորձենք մտածել ու նկարել Սարյանի պես, Սարյան դառնանք»։

7. Խաղացեք «Ես տեսնում եմ» կամ ինչպես ասում են անգելերեն՝ “I spy…”

Երեխանրը սիրում են խաղալ, սովորել խաղի միջոցով։ Խաղացե’ք «Ես տեսնում եմ» խաղը՝ մարտահրավերներ մտածելով։ Օրինակ․ «Գտիր 10 բան, որ կարմիր է», «7 նկար, որտեղ կան ոտքեր», «5 արվեստի աշխատանք, որոնք փայլում են» և այլն:

Դե ինչ, բարի և արվեստաշատ ժամանց թանգարանում: Կիսե’ք Ձեր խորհուրդները՝ հարստացնելով մեր ցանկը։