ԽԱՂԸ՝ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Խաղը միայն հաճելի ժամանց չէ երեխայի համար, այն երեխայի զարգացման հիմքն է, բանալին:

Գիտե՞ք արդյոք, որ Ձեր երեխայի գլխուղեղը կյանքի առաջին երեք տարում ավելի արագ է զարգանում, քան երբևէ: Այս իրողությունը մեծ հնարավորություն պետք է հանդիսանա յուրաքանչյուր ծնողի համար, հատկապես, որ բալիկի մտավոր զարգացումը շարունակ արթուն պահելու ամենարադյունավետ միջոցը բավականին պարզ է, անգամ զվարճալի՝ թե՛ Ձեզ համար, թե՛ երեխայի:
Առաջին հայացքից թվում է, որ վաղ շրջանում խաղալով փոքրիկի հետ՝ օգնում եք նրան միայն ցրվել ու զվարճանալ, իսկ իրականում
մանուկների համար այդ ժամանցն ավելին է, քան խաղը:
Խոսքը գնում է վախ հասակից նրանց մեջ սովորելու և կենսական կարևոր հմտություններ ձևավորելու մասին՝ փոքրիկ խնդիրներն իքնուրույն լուծելուց մինչև նոր տեսակետ, գաղափար արտահայտելու կարողություն, որն էլ նպաստում է Ձեր և բալիկի միջև կապի ամրացմանը բնականորեն:
Հարկավոր է գիտակցել, որ Դուք եք երեխայի առաջին ուսուցիչն ու ընկերը, խաղընկերը:
Հանրահռչակ LEGO կազմակերպության հետ համատեղ մենք ուսումնասիրում ենք այն ամենի գիտական ծագումը, թե ինչպես է հնարավոր օգնել երեխային աճել, զարգանալ հե՛նց այդ խաղային փոխհարաբերության ընթացքում:

🧸ԵՐԲ ՓՈՔՐԻԿՆ ԱՇՏԱՐԱԿ Է ԿԱՌՈՒՑՈՒՄ, ՄԱՐԶՈՒՄ Է ՖԻԶԻԿԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Իրերն իրար վրա դասավորելու գործըթնացն օգնում է երեխային բացահայտել շարժումն ու տարածության գոյությունը, զարգացնում է սենսոր հմտությունները, մանր շարժումներն ու տարածական մտածողությունը: Այս հմտությունները կարևոր են ակտիվ և առողջ օրգանիզմի ձևավորման համար: Համագործակցեք փոքրիկի հետ և հետևեք, թե ինչ է կառուցում, ինչ ձայներ է արտաբերում, ինչպես են փոխվում միմիկաները, փորձեք աշտարակին ավելացնել է՛լ ավելի մասեր և ոգևորեք նրան հատկապես այն ժամանակ, երբ նա տեսնի որքան բարձր է հնարավոր կառուցել աշտարակը:

🧸ԵՐԲ ԽԱՂԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԵՐԵԽԱՆ ԱՐՏԱԲԵՐՈՒՄ Է ՓՈՔՐ ԻՆՉ ՏԱՐՕՐԻՆԱԿ ՁԱՅՆԵՐ, ՎԿԱՅՈՒՄ Է ԱՅՆ ՄԱՍԻՆ, ՈՐ ՆՐԱՆՈՒՄ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մանկահասակ երեխաները ձգտում են շփման բնականորեն՝ թոթովանքի, դեմքի միմիկաների ու ժեստերի միջոցով:
Պետք է կարողանաք բալիկին ընտելացնել, ադապտացնել Ձեր հայացքին, ձայնին ու շարժումներին:Վերջինս կօգնի ստեղծել ու ամրացնել նրա գլխուղեղի նեյրոնային հանգույցները:Այս հանգույցներն են հենց ապահովում կոմունիկացիոն և սոցիալական հմտությունների, բանավոր խոսքի զարգացումը: Այսպես ամրանում է նաև բալիկի և Ձեր միջև հոգևոր կապը՝ ցուցաբերած փոխզիջումների միջոցով:

🧸ԵՐԲ ԵՐԵԽԱՆ ՊԱՀՄՏՈՑԻ Է ԽԱՂՈՒՄ, ՆՐԱՆՈՒՄ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ ԿՈԳՆԻՏԻՎ (իմացական) ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սովորական, կենցաղային պայմաններում փոքրիկի հետ խաղալիս, երբ փորձում եք ինչ որ իր, խաղալիք թաքցնել, ապա գտնել միասին, ոչ միայն ուրախցնում է նրան, այլ նաև օգնում է ձևավորել կենտրոնացում և ճկուն մտածողություն, խնդիրը հաղթահարելու ձգտում, կարողություն: Նա սովորում է լուծել, հաղթահարել առավել բարդ առաջադրանքներ, ակամայից սկսում է գտնել արդյունավետ լուծումներ այդ ճանապարհին: Եթե զգում եք, որ երեխան չի կարողանում լուծում գտնել իր փոքրիկ փորձարարության մեջ և հուսահատվում է, օգնեք օգտակար խորհուրդներով՝ իրադրության ընթացքը շարունակելով թողնել նրա հսկողության տակ:
Թողեք հասնի արդյունքի ինքնուրույն ու չարչարվելով:

🧸ԵՐԲ ԵՐԵԽԱՆ ՊԱՐՈՒՄ ԿԱՄ ԵՐԳՈՒՄ Է, ԶԱՐԳԱՆՈՒՄ Է ՆՐԱ ՀՈՒԶԱԿԱՆ ՈԼՈՐՏԸ, ԱՅԼ ԿԵՐՊ ԱՍԱԾ՝ ՀՈՒԶԱԿԱՆ ԻՆՏԵԼԵԿՏԸ

Երեխայի հուզական զարգացման համար անչափ կարևոր է հասկացված լինելը, հույզերի կառավարումն ու արտահայտումը, որը տեղի է ունենում նրա ինքնաարտահայտման ճանապարհին:
Այս ամենի հիքմը դնելով պատշաճորեն՝ հետագայում նույնպես նա կունենա բարձր, օբյեկտիվ ինքնագնահատական:
Պարն ու երգեցողությունն ամենաարդյունավետ միջոցն են երեխայի հույզերի արտահայտման համար: Այս երկուսը նույնպես սովորական, առօրեական զբաղմունք դարձրեք, երգեք և պարեք փոքրիկի հետ միասին: Թող այն նույպես դառնա ձեր երկուսի շփման լեզուն:

🧸ԵՐԲ ԵՐԵԽԱՆ ՆԿԱՐՈՒՄ Է ԻՐ ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԹԵԼԱԴՐԱՆՔՈՎ, ՆՐԱՆՈՒՄ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եթե երեխան իր պատկերացրած աշխարհը փոխանցում է թղթին նկարելով, ապա նա այդպես արտահայտում է իր մտահղացումներն ու փորձում է դրանք կյանքի կոչել:
Պատկերն ավարտելուն պես խնդրեք նրան, որ նա «տանի»
Ձեզ իր աշխարհ և հնարավորություն տվեք նրան հարցնելու, թե ինչ եք տեսնում այնտեղ:

Նյութի անգլերեն, նախնական տարբերակն այս հղումով rb.gy/z3ycpw