Շնչառություն և խոսք
Սահուն խոսքը պահանջում է մկանների զարգացում, հատկապես թոքերի շուրջ, ինչպես նաև այտերի, լեզվի և շրթունքների: Թույլ կամ թերզարգացած մկանները կարող են հանգեցնել խոսքային խնդիրների։
Ճիշտ շնչառության ժամանակ ձևավորվում է հստակ ու հասկանալի ձայն, այդ է պատճառը, որ լոգոպեդական աշխատանքում նույնպես մասնագետները մեծ տեղ են հատկացնում շնչառական վարժություններին։
Խոսքային ճիշտ շնչառությունը օգնում է հնչյունային ձևավորմանը, ստեղծում է պայմաններ դադարների համար, կարգավորում է ձայնի հնչողությունը, սահունությունն ու արտասանությունը։ Խոսքային շնչառությունը հանդիսանում է խոսքի, ձայնի ձևավորման, արտաբերման հիմքը։