Blog

2
Uncategorized

Շնչառություն և խոսք

Շնչառություն և խոսք Սահուն խոսքը պահանջում է մկանների զարգացում, հատկապես թոքերի շուրջ, ինչպես նաև այտերի, լեզվի և շրթունքների: Թույլ կամ թերզարգացած մկանները կարող են հանգեցնել խոսքային խնդիրների։ Ճիշտ շնչառության ժամանակ ձևավորվում է հստակ ու հասկանալի ձայն, այդ է պատճառը, որ լոգոպեդական աշխատանքում նույնպես մասնագետները մեծ տեղ են հատկացնում շնչառական վարժություններին։ Խոսքային ճիշտ շնչառությունը օգնում է հնչյունային ձևավորմանը, ստեղծում է պայմաններ դադարների  համար, կարգավորում է ձայնի հնչողությունը, սահունությունն ու արտասանությունը։ Խոսքային շնչառությունը հանդիսանում է խոսքի, ձայնի ձևավորման, արտաբերման հիմքը։ ԱՎԵԼԻՆ  

Read More ➝
1000 545 1575618221 1779
Հոդվածներ

Մանկական հիվանդությունների, ինֆեկցիոն վարակների և մրսածության կանխարգելումը

Հիվանդությունների, մրսածության առումով այժմ ամենաբարենպաստ շրջանն է: Բոլոր մայրերը՝ մտահոգ երեխաների առողջությամբ, փորձում են մանուկներին տալ տարատեսակ վիտամիններ, դեղահաբեր՝ առաջացնելով առավել շոշափելի բարդություններ բուժման ճանապարհին: Հարց է առաջանում՝   սխալ չէ՞ արդյոք  մայրերի կիրառած տիպային մեթոդները, որոնք շատ հաճախ ժամանակավրեպ են: Ինչի՞ց են հիմնականում առաջանում տարատեսակ վարակային հիվանդությունները, տարվա տվյալ ժամանակաշրջանի՞ն է բնորոշ, թե՞ նաև երեխաների դիմադրողականությունն է ցածր: Թեմայի շուրջ ներկայացնում ենք ուկրաինացի հանրաճանաչ մանկաբույժ ԵՎԳԵՆԻՅ ԿՈՄԱՐՈՎՍԿՈՒ մասնագիտական մոտեցումները՝ ուղղված ծնողներին, մանկավարժներին: Ըստ մանկաբույժի՝  մեծ ռիսկեր է պարունակում ոչ թե

Read More ➝
Picture4
Հոդվածներ

ԽԱՂԸ՝ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Խաղը միայն հաճելի ժամանց չէ երեխայի համար, այն երեխայի զարգացման հիմքն է, բանալին: Գիտե՞ք արդյոք, որ Ձեր երեխայի գլխուղեղը կյանքի առաջին երեք տարում ավելի արագ է զարգանում, քան երբևէ: Այս իրողությունը մեծ հնարավորություն պետք է հանդիսանա յուրաքանչյուր ծնողի համար, հատկապես, որ բալիկի մտավոր զարգացումը շարունակ արթուն պահելու ամենարադյունավետ միջոցը բավականին պարզ է, անգամ զվարճալի՝ թե՛ Ձեզ համար, թե՛ երեխայի:Առաջին հայացքից թվում է, որ վաղ շրջանում խաղալով փոքրիկի հետ՝ օգնում եք նրան միայն ցրվել ու զվարճանալ, իսկ իրականումմանուկների համար այդ ժամանցն

Read More ➝
uchim rebenka hodit na gorshok
Հոդվածներ

Ժամանակն է հրաժեշտ տալու ՏԱԿԴԻՐԻՆ

Սիրելի՛ ծնողներ,ներկայացնում ենք մի քանի կարճ կանոն, որոնց համատեղ պահպանման միջոցով կարող ենք երեխային ազատել տակդիրից։ Արդյո՞ք պատրաստ է երեխանՍտորև ներկայացնում ենք այն հուշող դրույթները, որոնք կկողմնորոշեն, արդյո՞ք երեխան պատրաստ է հրաժարվելու տակդիրից, թե ոչ․• Երեխան գիշերները և ցերեկներն արթնանում է չոր տակդիրով,• Օրվա ընթացքում նույնպես երեխայի տակդիրը մոտ երկու ժամ չոր է մնում,• Երեխայի 18 ամսականը բոլորել է (համապատասխան զսպման մկանները զարգացած են),• Կարող է հանգիստ նստել 2-5 րոպե,• Հասկանում է պարզ հրահանգներ,• Հարմարավետ չի զգում, երբ ներքնազգեստը թրջվում,

Read More ➝
1
Uncategorized

Երկլեզվության առավելությունները

ԵՐԿԼԵԶՎՈՒԹՅԱՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Այս փոքրիկ նյութի միջոցով փորձել ենք հակիրճ ներկայացնել, թե որքան կարևոր է մի քանի լեզվի իմացությունը՝ հատկապես մանկության վաղ շրջանից սկսած: Երկլեզվությունը նպաստում է հաղորդակցային հմտությունների զարգացմանը, բայց՝ ոչ միայն: Միլանի  համալսարաններից մեկում մի քանի գիտնականներ ուսումնասիրել ու համադրել են մեկ լեզվով խոսող և երկլեզվակիր մարդկանց ուղեղի նկարները: Պարզվել է, որ ուղեղի կեղևի կենսագործունեությունն ապահովող գորշ նյութն ավելի շատ է այն մարդկանց մեջ, որոնք խոսում են մեկ և ավելի լեզուներով: Այսինքն՝ մեկ և ավելի լեզուներ իմացող մարդկանց  ուղեղի կենսագործունեությունն ավելի

Read More ➝
Untitled 300 × 300 px 600 × 300
Uncategorized

Երեխայի հետ թանգարանում

1․ Ֆոտոխցիկ տանք երեխային Երեխային կարող եք ֆոտոխցիկ տալ, որպեսզի ՆԿԱՏԻ և ՆԿԱՐԻ գեղեցիկը։ Երախան տեսնում է, թե մեծահասկաները որքան հաճախ են նկարում և մեծ ցանկություն է ունենում կրկնօրինակելու։ Ֆոտոխցիկ կամ հեռախոս (նկարելու համար) տալով՝ երեխային չենք զրկի մեծահասակներին կրկնօրինակելու մեծ ցանկությունից, կտանք հնարավորություն նկատելու գեղեցիկը, իսկ հետագայում նաև վերհիշելու օրվա տեսածն ու տրամադրությունը։ 2․ Բաց հարցեր ուղղենք ցուցանմուշի վերաբերյալ Թանգարանում կարևոր է ուղղել հարցեր, որոնք չեն ենթադրում «այո» կամ «ոչ» պատասխան, այլ երևակայելու և վերլուծելու հնարավորություն են տալիս։ Օրինակ․

Read More ➝