Share on facebook
Share on twitter
Share on linkedin

7 ԽՈՐՀՈՒՐԴ ՀՈԳԵԲԱՆԻՑ, ԻՆՉՊԵՍ ԱԴԱՊՏԱՑՆԵԼ ԵՐԵԽԱՅԻՆ՝ ՀԱՃԱԽԵԼՈՒ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ

7 ԽՈՐՀՈՒՐԴ ՀՈԳԵԲԱՆԻՑ, ԻՆՉՊԵՍ ԱԴԱՊՏԱՑՆԵԼ ԵՐԵԽԱՅԻՆ՝ ՀԱՃԱԽԵԼՈՒ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ

Մասնագետները նախևառաջ  խորհուրդ են տալիս ծնողներին հաճախ զրուցել փոքրիկի հետ մանկապարտեզի, այնտեղ տիրող խաղային և ուրախ  մթնոլորտի մասին:

Եվ այսպես.

  1. Բացարտեք երեխային պարզ, հասկանալի  կերպով, թե ինչ է մանկապարտեզը, ինչու են երեխաները հաճախում և ինչու է կարևոր ամեն օր գնալ մանկապարտեզ: Ամենապարզ օրինակը. «Մանկապարտեզը մեծ տուն է՝  նախատեսված երեխաների համար, ուր բոլորը միասին ճաշում են, խաղում են ու զբոսնում, մինչ  ծնողները կվերադառնան աշխատանքից»:
  2. Պատմեք փոքրիկին, որ մանկապարտեզն էլ երեխաների աշխատանքի վայրն է: Օրինակ՝ մայրիկը ղեկավար է աշխատում, հայրիկը՝  բժիշկ է կամ ծրագրավորող: Նա պետք է հասկանա, որ իր աշխատանքն էլ պարտեզի սան լինելն է, որովհետև արդեն մեծ է ու նույնպես կարող է աշխատել:
  3. Ամեն անգամ, երբ անցնում եք մանկապարտեզի շինության կողքով, միշտ հիշեցրեք երեխային, որ որոշ ժամանակ անց նա նույնպես հաճախելու է այդ մանկապարտեզ՝ խաղալու և զվարճանալու շատ այլ բալիկների հետ միասին: Երախայի ներկայությամբ հաճախ զրուցեք շրջապատի մարդկանց հետ մանկապարտեզի մասին, հատկապես, թե որքան հպարտ եք, որ բալիկը նույնպես սիրով հաճախելու է տվյալ հաստատություն:
  4. Փոքրիկին հարկավոր է մանրամասն բացատրել, որ մանկապարտեզում նա անցկացնելու է ցերեկային ժամանակ, այդպես կնպաստեք, որ չմտածի գիշերային քնի և միայնակ զգալու մասին: Երեխան կհասկանա, որ քունը ցերեկային է և արթնանալուց ու ճաշելուց հետո շարունակվելու են ուրախ խաղերն ու ընկերակցությունը մյուս երեխաների հետ:
  5. Երեխան անպայման պետք է ճանաչի մանկապարտեզում իր հետ աշխատող մանկավարժին և դայակին: Նվազագույն կարիքների համար ուղղորդված պետք է դիմի նրանց: Կարևոր է նախապատրաստել ու զրուցել այս մասին: Բացատրեք, որ հնարավոր է մասնագետներն իր խնդրանքներին անմիջապես չարձագանքեն, պետք է սովորի մի քիչ սպասել, քանի որ կան նաև այլ երեխաներ, որոնք նույնպես, օրինակ՝ ջուր են կամենում խմել կամ գնալ զուգարան:
  6. Անչափ կարևոր է նաև ծնողի օրինակը երեխայի համար: Խոսեք բալիկի հետ այն ժամանակահատվածի մասին, երբ դո՛ւք եք եղել մանկապարտեզի սան, ծանոթացրեք այդ շրջանի ձեր լուսանկարներին, պատմեք բարի և ուրախ պատմություններ ձեր ընկերների ու մանկապարտեզի մասին:
  7. Չմոռանաք նաև խրախուսել երեխային, երբ սկսի հաճախել մանկապարտեզ: Նա պետք է հասկանա, որ այնտեղ անցկացրած յուրաքանչյու լավ օր իր հաղթանակն է և ձեռքբերումը:

Դե իսկ մայրիկի ներկայությունը և էներգիան զգալու համար․ կարող եք, օրինակ․

  • Թաթիկին սրտիկ նկարել առավոտյան և համբուրել թաթիկի մեջ այնպես, որ «ամուր պահի» օրվա ընթացքում
  • Ընտանեկան նկարը երեխային գրպանում դնել, որ համբուրի, երբ կարոտի օրվա ընթացքում
  • Շատ չնչին ձեր օծանելիքից փչեք երեխայի հագուստին, որ օրվա ընթացքում զգա մայրիկի հոտը

Այս ամենը երեխային ապահովության զգացողության կտա, հանգստություն մինչև Ձեզ հետ ատ սպասելի հանդիպումը։