dots
illustration tree 2

Մենք կերտում ենք

Երջանիկ

Անհատներ

Մեր

ԱՌՕՐՅԱՆ

Փոքրիկ Նյուտոնիկների առօրյան բազմազան է և հետաքրքիր: Պարապմունքների, խաղի, ժամանցային ծրագրերի, սպորտային միջոցառումների անընդհատ փոփոխվող շղթան ապահովում է փոքրիկների անմոռանալի զվարճալի, ինչպես նաև կրթական առօրյան:

Նախակրթարանում օրվա ռեժիմը տարբերվում է տարիքային խմբերին և ընտրված ժամակարգին համապատասխան: Պարապմունքները, խաղը, հանգիստը, զբոսանքը, ինչպես նաև սնունդը կազմակեպվում են  հաշվի առնելավ տարիքային խնդիրները:

leaf 2
leaf 1
illustration tree 2

Մեր

ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐԸ

Ուսումնական տարեսկզբին կազմավորվում են խմբեր, որոնք բաժանվում են ըստ տարիքային առանձնահատկությունների. կրտսեր առաջին խումբ (մեկ ու կեսից  մինչև 3տարեկան), կրտսեր երկրորդ խումբ ( 3-4 տարեկան), միջին խումբ  (4-5 տարեկան), ավագ խումբ (5-6 տարեկան):

Կրթական ծրագրի հիմքում դրված է ուսուցման խաղաաշխանքային մեթոդը, որը հնարավորություն է տալիս կրթել երեխային՝ առանց մտավոր ավելորդ ծանրաբեռնվածության: Յուրաքանչյուր խմբի տարիքային առանձնահատկություններին համապատասխան` իրականացվում են պարապմունքներ խաղաաշխատանքային տարբեր մեթոդներով: Երեխան սովորում է խաղալիս, ինչպես նաև տարբեր կրթական աշխատանքներ իրականացնելիս: Ըստ տարիքային խմբի տարբերվում է պարապմունքների տևողությունը և կրթական բովանդակությունը:

Առանցքային է համարվում ուսուցման խաղաաշխատանքային մեթոդը և միջառարկայական կապը: Ուսումնական տարեսկզբին վերանայվում է կրթական ծրագիրը, որում ներառված յուրաքանչյուր առարկա վարում է համապատասխան մասնագետը:

Նախակրթարանում գործող կրթական ծրագրերն են.

Տրամաբանություն

Գիտություն, Մաթեմատիկա, Շախմատ
Ավելին
bird

Անհատական աճ

Խոսքի զարգացում, Մարմնակրթություն և կրկես, Թափոնագործություն, Պար,
Ավելին

Հոգեվոր զարգացում

Կերպարվեստ և նկարչություն, Երաժշտություն, Լեզուներ,
Ավելին

Տարիք

Մենք հանդիպում ենք երեխաներին այնտեղ, որտեղ նրանք կան։

IMG 3813 scaled

1,5-3 ՏԱՐԵԿԱՆ

Ձեր երեխան պետք է վստահ զգա բարդ բարդ մարտահրավերներին դիմակայելու իր ունակության մեջ։

IMG 0191

3-4,5 ՏԱՐԵԿԱՆ

Այս տարիքում կարևոր է երեխայի տրամաբանական զարգացումը։

IMG 3811 scaled

4,5-6 ՏԱՐԵԿԱՆ

Այս տարիքում կարևոր է երեխայի շփման հմտությունների զարգացումը։

IMG 2755 1 scaled

5-6 ՏԱՐԵԿԱՆ

Ձեր երեխան արդեն պետք է կարողանա հորինելե և կապակցված ներկայացնել փոքրիկ պատմություններ, նկարագրել և բացատրել որևէ երևույթ

IMG 0162

Խաղ և հանգիստ

Լինելով կրթական հաստատություն, կարևորելով կրթական ծրագրերի առկայությունը և երեխայի աշխարհաճանաչողության ու հմտությունների զարգացումը՝ նախակրթարանի մանկավարժները մեծ կարոևրություն են տալիս նաև երեխաների խաղին և հանգստին: Պարապմունքները, խաղը և հանգիստըկազմակերպվում են պլանավորված հերթականությամբ՝ հաշվի առնելով յուրաքանչյուր տարիքային խմբի առանձնահատկությունները:

ԶԲՈՍԱՆՔ

Նախակրթարանի առավելություններից մեկը ընդարձակ բակի առկայությունն է, որը հնարավորություն է ընձեռում երեխաների զբոսանքը կազմակերպել բակում և այգում: Յւրաքանչյուր օր երեխաները 1-1,5 ժամ անց են կացնում բակում: Բակում են անցկացվում նաև որոշ պարապմունքներ, կազմակերպվում են հողագործական աշխատանքներ:

IMG 4969 scaled