Brainy

6900AMD

Կոդ-052

8+ տարիք, 2 և ավել խաղացող

Brainy-ն խաղ է, որը սովորեցնում է անգլերեն 3500 բառ ու բառակապակցություն։
Խաղի ընթացքում զարգանում է մասնակցի անգլերենի իմացությունը՝A1
մակարդակից մինչև C2 մակարդակ։ Խաղը մշակվել է Օքսֆորդի ու Քեմբրիջի
բառարանների հիման վրա։ Այն ներառում է 350 խաղաքարտեր, որոնցից
յուրաքանչյուրը ունի հստակ թեմատիկա, օրինակ՝ դպրոց, և այդ թեմային
վերաբերող 9 բառ։ Մասնակիցների խնդիրն է մեկ րոպե ընթացքում բացատրել
բառերը իր թիմակիցներին հայերեն տարբերակով։ Երբ թիմակիցը կռահում է թե ինչ
բառի մասին է խոսքը տալիս է դրա անգլերեն համարժեքը։ Բառերը ներքևում
գրված են նաև դրանց տառադարձումները, որպեսզի մասնակիցները բառն անգամ
չիմանալու դեպքում կարողանան ճիշտ ընթերցել այն։։