Դե խաղա պստո

5900AMD

Կոդ-049

6+ տարիք, 3 և ավել խաղացող

Դե խաղա պստո-ն արդեն լայն տարածում գտած «Դե խաղա»-ի փոփոխված և
ուսուցողական տարբերակն է, որն ուղղված է ընտանեկան առողջ, ուրախ մթնոլորտ
ապահովելուն, արդյունավետ ծնողոավարմանը, անհրաժեշտ հարցեր
բարձրացնելուն, բարություն ու հավասարություն խրախուսելուն։ Խաղը մշակվել է
հոգեբանների, մանկավարժների, լոգոպեդների, ծնողներ իու, դե իհարկե,
պստոների կողմից։ Այն ներառում է 300 խաղաքարտ, որոնք դարձյալ բաժանվում
են 4 խմբերի՝ հարց, առաջադրանք, գաղտնի գործողություն և մնջախաղ։ Այստեղ
անսահման հումորը համատեղվում է ուսուցողական բաղադրիչի հետ։ Կարող են
լինել այնպիսի հարցեր, ինչպիսին են՝ ինչ եմ արել և թաքցրել մեծերից, ինչը
կփոխեի իմ դպրոցում, առօրյայում, ինչու՞ է երեխաների կարծիքը կարևոր, ի՞նչ
պետք է անել մեքենան նստելուց անմիջապես հետո։ Խաղի առաջադրաններն ու
հարցերը մշակված են այնպես, որ անգամ հնարավոր է խաղալ առանձին՝ միայն
պստոներով կամ միայն մեծերով։
Սա առաջին հայալեզու ընտանեկան խաղն է։ Խաղը հաստատված է Կրթության
ազգային ինստիտուտի կողմից։