Արտասովոր

4900AMD

Կոդ-065

6+ տարիք, 2 և ավել խաղացող

Սա մեր ամենաարվեստոտ խաղն է: Այն պարզապես խաղ չէ, փոքր պատկերասրահ
է, որտեղ դու կշրջես արվեստի պատմության բոլոր էջերով, ականատեսը կդառնաս
մարդկային հանճարի փոփոխություններին նախապատմական ժամանակներից
մինչև մեր օրերը: Սա վրձնի, ապրումների ու ասելիքի խտացում է, խաղ` արվեստին
ավելի մոտ լինելու համար:
Մենք ներառել ենք մարդկության պատմության լավագույն գործերը բոլոր
ժանրերից, բոլոր ժամանակներից, այստեղ դու կգտնես ինչպես Միքելանջելոյին ու
Ռաֆայելին, այնպես էլ Քրիստոյի և Ժան-Կլոդի ժամանակակից արվեստը: Վայելի՛ր,
ճանաչի՛ր ու ապրի՛ր արվեստոտ, սա artասովոր ճամփորդություն է, որն առանց քեզ
ամբողջական չի լինի: