Այն, ինչ չեն սովորեցնում դպրոցում. ՏԻԵԶԵՐՔ

4900AMD

Կոդ-063

12+ տարիք, 2+ խաղացող

«Այն, ինչ չեն սովորեցնում դպրոցում. ՏԻԵԶԵՐՔ» խաղը ընդհանրապես նման չէ
ձանձրալի հարցերով ավանդական մյուս խաղերին: Այն հնարավորություն է տալիս
բացահայտելու Տիեզերքը, սիրահարվելու նրան ու ավելի խորացնելու գիտելիքները
հենց այս թեմայով:
Ինչո՞ւ են տիեզերանավի ներսում փափուկ խաղալիք կախում։ Ի՞նչ կլինի, եթե
տիեզերքում գոռաք կամ լաց լինեք: Ինչու՞ են սև խոռոչները սև կամ կա՞ն արդյոք
այլ գույնի խոռոչներ ևս: Ինչպե՞ս են մասնագետների ձեռքին հայտնվել մարսյան
քարեր, եթե Մարսից դեռ ոչ մի նմուշ չի բերվել Երկիր:
Սա լավագույն պատճառն է ընկերներով, ընտանիքի անդամներով հավաքվելու և
սովորելու փաստեր, իրադարձություններ․․․ այն ամենը, ինչը հաստատ չեն
սովորեցրել դպրոցում: Տուփի ներսում քեզ սպասում են 450-ից ավելի հարցեր,
որոնք նոր քննարկումների առիթ են ստեղծելու: Այնպես որ, բացի՛ր տուփն ու
շտապի՛ր առաջինը զարմացնել մարդկանց քո նոր գիտելիքներով: