Մեր մասին
«Նյուտոնիկ»-ը գործում է` անընդհատ հանդես գալով նոր նախաձեռնություններով, որոնք միտված են երեխայի արդյունավետ կրթադաստիարակչական առօրյայի կազմակերպմանը: «Նյուտոնիկ» նախակրթարանը, ինչպես նաև «Նյուտոնիկ» զարգացման կենտրոնը գործում են «Օհանյան» կրթահամալիրի կազմում։
Մեր Պատմությունը
«Նյուտոնիկ» նախակրթարանը հիմնադրվել է 2005 թվականին «Օհանյան» կրթահամալիրի կազմում: Նախակրթարանի գործունեությունն ուղղված է իրականացնելու երեխաների դաստիարակչական, կրթական համակարգված աշխատանքները՝ հետևելով նրանց ապահովությանը, պաշտպանելով իրավունքները:
«Նյուտոնիկ» նախակրթարանը գործում է` անընդհատ հանդես գալով նոր նախաձեռնություններով, որոնք միտված են երեխայի արդյունավետ կրթադաստիարակչական առօրյայի կազմակերպմանը: «Նյուտոնիկ» նախակրթարանը, գործելով «Օհանյան» կրթահամալիրի կազմում, համարվում է Միջազգային բակալավրիատի (IB) հավակնորդ մանկապարտեզ։ Դպրոցը և նախակրթարանը Միջազգային բակալավրիատի աշխարհի դպրոցների ցանցի անդամակցության գործընթացում են։
Միջազգային բակալավրիատի դպրոցներն ունեն կրթության փիլիսոփայության համանման մոտեցումներ, ինչպես նաև ունեն բարձրորակ միջազգային կրթություն ապահովելու ձգտում, ինչն «Օհանյան» կրթահամալիրը համարում է առաջնային իր աշակերտների համար։
*Միայն IB կազմակերպության կողմից լիազորված դպրոցները կարող են առաջարկել չորս ակադեմիական ծրագրերից որևէ մեկը՝ կրտսեր դպրոցի ծրագիր (PYP), միջին դպրոցի ծրագիր (MYP), դիպլոմային ծրագիր (DP) կամ կարիերայի ծրագիր (CP)։ Թեկնածուի կարգավիճակը երաշխիք չի տալիս, որ թույլտվություն կտրվի: IB-ի և նրա ծրագրերի մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.ibo.org
ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ ՄԵՆՔ ԿՐԹՈՒՄ ԵՆՔ ԵՐԵԽԱՅԻ․
- ՄԻՏՔԸ
- ՀՈԳԻՆ
- ՄԱՐՄԻՆԸ
ՆՅՈՒՏՈՆԻԿՈՒՄ կգտնեք․
- ԿՐԹԱԿԱՆ համակարգված ծրագիր՝ երեխայի առանձնահատկություններին համապատասխան,
- ԽԱՂԱՅԻՆ և կրթական ԱՊԱՀՈՎ միջավայր,
- ԱՌՈՂՋ ապրելակերպի համակարգված ծրագիր (առողջ սնունդ, մարմնամարզություն, յոգա և այլն),
- ՀՈԳԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ ու ԽՆԱՄՔ,
- մեծ ԲԱԿ՝ բացօթյա խաղերի, պարապմունքների և մարզումների կազմակերպման համար,
- մշտապես վերահսկվող ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ պայմաններ,
- ՓՈՔՐԱԹԻՎ խմբեր (առավելագույնը 16 երեխա),
- ԵՐԹՈՒՂԱՅԻՆ ապահով ծառայություն։
ՆՅՈՒՏՈՆԻԿ նախակրթարանը
- «Նյուտոնիկ» նախակրթարանը լիցենզավորված է ԿԳՆ նախարարության կողմից,
- ունի 10 և ավելի տարվա կրթադաստիարակչական գործունեության փորձ,
- ունի մանկավարժական փորձառու և վերապատրաստված կազմ,
- ունի օժանդակ բազմապրոֆիլ աշխատանքային կազմ,
- ունի աշխատանքային, ժամանցային անկյուններ՝ համալրված խաղային հատուկ գույքով և զարգացնող խաղալիքներով,
- ուսուցանում է ինտերակտիվ, խաղային և նախագծային մեթոդներով,
- իրականացնում է անհատական և խմբակային աշխատանք հոգեբանի, լոգոպեդի կոմից,
- տրամադրում է մասնագիտական խորհրդատվություն ծնողներին մանկավարժների, հոգեբանի և լոգոպեդի կողմից։
Մենք ԶԱՐԳԱՑՆՈՒՄ ԵՆՔ երեխայի․
- հետազոտական հմտությունները և հետաքրքրասիրությունը,
- վերլուծական մտածողությունը,
- երևակայությունը և ստեղծարար մտածողությունը,
- մանր մոտորիկան, խոսքը,
- տրամաբանությունը և այլն։
(Գործում է Իսահակյան 5/6 հասցեում)
ՆՅՈՒՏՈՆԻԿ ԶԱՐԳԱՑՄԱՆ կենտրոնը
- կազմակերպում է երեխաների զարգացումը, խնամքը, ժամանցը՝ սկսած 1.5 տարեկանից,
- ունի ընդարձակ, ապահով շենք,
- ունի աշխատանքային, ժամանցային անկյուններ՝ համալրված խաղային հատուկ գույքով և զարգացնող խաղալիքներով և այլն,
- զարգացնում է երեխայի հետազոտական հմտությունները, վերլուծական մտածողությունը, երևակայությունը, մանր մոտորիկան, խոսքը, տրամաբանությունը և այլ հմտություններ՝ հատուկ մշակված մեթոդներով և դասընթացներով:
- Գործում է Ծարավ Աղբյուր 155 հասցեում