Խելքի կտոր

3900AMD

«ԽԵԼՔԻ ԿՏՈՐ» զարգացնող խաղ

Զարգացնող խաղ 3-5/ 4-6/ 6-7 /7-9 տարեկան երեխաների համար

Հեղինակներ՝ Նելլի Խաչատրյան, Իրինա Փահլևանյան

Դիզայնը և համակարգչային շարվածքը՝ Հասմիկ Սարաջյան

 

Խաղը բաղկացած է 70 խաղաքարտից, պարունակում է 400+ հարց ու պատասխան

 

  • Յուրաքանչյուր քարտը պարունակում է 1-4 հարց, հաջորդ քարտը՝ տվյալ հարցերի պատասխաններն են։

 

  • «Խելքի Կտոր»զարգացնող ժամանցային խաղերի շարքը հարց ու պատասխան խաղ է, որը զարգացնում է երեխաների տրամաբանությունը, ուշադրության կենտրոնացումը, հիշողությունը, երևակայությունը,  մաթեմատիկական կարողությունները, խոսքը, առողջ մրցակցությունը, ինչպես նաև առաջարկում է հետաքրքիր փաստեր։
  • Մեր նպատակն է 3-13 տարեկան երեխաների համար ապահովելխելացի, հետաքրքիր և ուսուցողական ժամանց առանց համակարգչային սարքերի կիրառման և ամրապնդել շփումը երեխաների, ծնողների և ուսուցիչների միջև։

Այս խաղը նախատեսված է ինչպես թիմային, այնպես էլ դեմ առ դեմ խաղալու համար։

  • Դյուրին է օգտագործման համար, կարելի է պահել պայուսակում եւ օգտագործել ամենուր՝ տանը, բակում, այգում, տրանսպորտում, բնության գրկում՝ ի տարբերություն այլ ժամանցային և զարգացնող խաղերի այն չափսերով հարմար է ամենուր կրելու համար և չունի հավելյալ մասեր։

ՈՒՂԵՑՈՒՅՑ

  • Խաղի նպատակն է ստեղծել միջավայր, որտեղ երեխաները անկաշկանդ կցուցադրեն և կամրապնդեն իրենց գիտելիքները, ինչպես նաև ձեռք կբերեն նոր գիտելիքներ և հմտություններ: Խաղը նպաստում է մեծահասակների և երեխաների դրական փոխազդեցությանը, երեխաների խոսքի զարգացմանը, իմացական գործընթացների խթանմանը և զարգացմանը, ինչպես նաև սոցիալական հմտությունների զարգացմանը:

Ինչպես խաղալ

  • Տարբերակ 1․խաղում է մեկ երեխա և մեկ մեծահասակ․ սկսեք խաղը առաջին էջից և հերթով անցեք բոլոր հարցերը
  • Տարբերակ 2․ առաջարկեք երեխային ընտրել որևէ խաղաքարտ։
  • Տարբերակ 3․ Խաղում է մեկից ավել երեխա և մեկ մեծահասակ։ Հաղթում է նա ով առաջինը և ճիշտ է պատասխանում
  • Ցուցադրեք երեխային հարց պարունակող քարտը և կարդացեք նրա համար հարցը։

Ճիշտ պատասխանները ցուցադրվում են հարցի քարտին հաջորդող պատասխան քարտի վրա:

  • Եթեհանդիպեք որևէ հարցի, որին ձեր երեխան ծանոթ չէ, օգտագործեք այդ հնարավորությունը որպես նոր բան սովորելու առիթ : Յուրաքանչյուր քարտի վերաբերյալ հավելյալ հարցեր տվեք, օրինակ՝ եթե առաջադրանքն է հաշվել քանակը, ապա հավելյալ հարցրեք առարկայի գույնը, եթե առարկաներն է անհրաժեշտ դասակարգել, ապա հավելյալ հարցրեք բոլոր առարկաների անվանումները,  միանման առարկաների կապն ու տարբերությունը և այլն։ Որքան շատ հարցեր տաք, այնքան արագ կզարգանա երեխայի բառապաշարը, միտքը, տրամաբանելու և վերլուծելու կարողությունը։ Հավելյալ հարց ու պատասխանը կտա երեխային նոր գիտելիք ստանալու մոտիվացիա, իր գիտելիքները ցուցադրելու կարողություն։

 

Զարգացնող խաղ 6-7 տարեկան երեխաների համար

Զարգացնող խաղ 7-9 տարեկան երեխաների համար

 

  • Դպրոցահասակ երեխաներին խաղը կօգնի յուրացնել մայրենի և մաթեմատիկա առարկաների թեմաները՝ կխթանի տառաճանաչությունը, կզարգացնի բառապաշարը, կօգնի կազմել նախադասություններ, կզարգացնի մաթեմատիկական մտածողությունը, կօգնի կատարել հաշիվ։ Հեղինակները մեծ ուշադրություն են դարձրել տրամաբանական հարց-խնդիրներին, ինչպես նաև ուշադրությունը կենտրոնացնող առաջադրանքներին։

 

Վաճառքի գին՝ 3900 դրամ

«ԽԵԼՔԻ ԿՏՈՐ» զարգացնող խաղ

Additional information

Տարիք