Հայտարարվում է մրցույթ՝ «Օհանյան կրթահամալիր» -ի դաստիարակի թափուր տեղերի համար։ Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման և հարցազրույցի փուլն անցկացվում է ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացվում է առանձին:

Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝

  • դիմում (Ձև 1),
  • մեկ լուսանկար 3X4 չափի,
  • կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
  • անձը հաստատող փաստաթուղթ,
  • աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից կամ աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
  • ինքնակենսագրություն (Ձև 4),
  • այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
  • ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
  • հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող թաստաթղթեր (առկայության դեպքում),
  • որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:

Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և վերադարձնում բնօրինակները: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք: Փաստաթղթերն ընդունվում են 2025թ. ապրիլի 8-ից մինչև 2025թ․-ի մայիսի 8-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-17:00, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից:

Մրցույթը տեղի կունենա 2025թ. մայիսի 16-ին՝ ժամը 13:00-ին «Օհանյան կրթահամալիր» -ում, հասցեն՝ ք.Երևան, Ավան, Աճառյան փ, 1-ին փակուղի 15/6 հասցեում:

Տեղեկությունների համար զանգահարել +374 94932022 հեռախոսահամարով: